Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ կխանգարվեն, եթե երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ11 հուլիսի 2007 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Ինչ-որ ռազմական դաշինքի անդամ դառնալը կարող է կամ ինքնարժեք լինել, կամ էլ մոդային հետեւելու խնդիր: Այդ մասին SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որի անդամ է նաեւ Ռուսաստանը, ելնում է երկրի անվտանգության շահերից: «Հայաստանի համար նաեւ կարեւոր է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Սակայն անդակացությունը դաշինքին մեզ առավել անվտանգոթյուն չի ապահովի, այլ մեր գործողությունները բազմանշանակ կընկալվեն: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում: Մենք կառուցողական հարաբերություններ ունենք Իրանի հետ եւ սերտ հարաբերություններ Ռուսաստանի: Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հարեւանների հետ կխաթարվեն, եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին: Վստահ եմ, որ դա չի բարձրացնի մեր անվտանգությունը: Այլ խոսքերով, մենք առաջնորդվում ենք պրագմատիկ պատկերացումներով»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |