Ադրբեջանը չի ցանկանում ընդունել իրողությունը եւ սխալմամբ կարծում է, թե հնարավոր է հետադարձ գործընթաց11 հուլիսի 2007 - 20:10 AMT PanARMENIAN.Net - «Բանակցությունների անհաջողության պատճառն այն է, որ Ադրբեջանում չեն ցանկանում ընդունել իրողությունը եւ սխալմամբ կարծում են, թե հնարավոր է հետադարձ գործընթաց, այն դեպքում, երբ անհնար է ետ շրջել պատմության անիվը: Ժողովուրդը, որն անկախության է հասել, չի հրաժարվի դրանից»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը, որն անկախության է հասել եւ պաշտպանել է այն 15 տարի ի վեր, չի խորհի այն բանի շուրջ թե ճանաչում են նրան այս կամ այն ատյանները թե ոչ: «Մենք չենք ցանկանում նմանություններից կառչել, սակայն, անկասկած, ղարաբաղցիները, ինչպես եւ Կոսովոյի ալբանացիների, անկախության իրավունք ունեն: Առավել եւս, որ իրենց իրավունքը նրանք պաշտպանել են միայնակ, առանց միջազգային հանրության միջամտության: Ինչ վերաբերում է Հայաստանի ցուցաբերած օգնությանը...Պայքարել է Հայաստանի ժողովուրդը: Կարծում եք, Ալբանիան չի՞ օգնել Կոսովոյի ալբանացիներին: Այստեղ առնչությունները շատ են, եւ ես պատկերացնում եմ Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան որպես ասիմետրիկ կոնֆեդերացիա: Սակայն ներկայումս Ղարաբաղի Հանրապետությունը լիարժեք պետություն է, որը շատ խնդիրներ շատ ավելի լավ է լուծում, քան Ադրբեջանը, վերցերք թեկուզ պետական ինստիտուտների ձեւավորումը»,-ասել է Քոչարյանը: Նա նաեւ նշել է, որ ռազմական սպառնալիքն Ադրբեջանի կողմից մշտապես առկա է: «Թեեւ ես կասկածում եմ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մերից ավելին է: Դուք պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ իր հայրենիքը պաշտպանող զինվորն, այլ դրդապատճառներ ունի, քան նա, ով գործում է օտարի տարածքում: Մենք մտադիր չենք ռազմական գործողություն սկսել: Սակայն նախապատրաստված ագրեսիայի դեպքում մենք որոշում կկայացնենք, որը մեզ կպարտադրի ռազմական դրությունը եւ որը համապատասխանում է մեր անվտանգության շահերին: Մեր առաջարկները հակամարտության լուծման մասին կապված են հանրապետության ճանաչման եւ անվտանգության երաշխիքների հետ: Դրանք նախատեսում են խաղաղապահների ներկայություն: Դա պետք է լինի միջազգային խաղաղապահ համակազմ»,-ընդգծել է ՀՀ նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |