ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի ձգտումները առկա բուն բանակցային շրջանակից դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները միայն բացասաբար են անդրադառնում այդ գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Տվյալ քայլը խոսում է Արդբեջանի կողմից խնդրի տեւական լուծմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշել է նա` մեկնաբանելով Բաքվի ձգտումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգ մտցնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Նշենք, որ Հայաստանը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---