ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպային եւ Եվրասիային ԱՄՆ օգնության համակարգող դեսպան Ուիլիամ Թեյլորը: Նրա խոսքերով` խաղաղ կարգավորումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին: Ինչպես ավելացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվել եւ նպատակաուղղված է բանակցությունների շարունակմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանն ու փոխշահավետ հաշտության ձեռք բերմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---