ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԼՈՒԾԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ պատերազմը ինչ որ բան կփոխի ղարաբաղյան հակամարտության գործընթացում»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը` մեկնաբանելով Ադրբեջանում հաճախակի դարձած կոչերը` հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական ուղիով լուծելու վերաբերյալ: Նրա խոսքերով` պետք է քաղաքական գործընթաց լինի, պետք է հասկանալ, որ միայն պայմանավորվածությունների հիման վրա, այլ ոչ թե ստիպողաբար, կարող է ձեռքբերվել հաստատուն խաղաղություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հարցին Կասպշիկը պատասխանել է «Ես մտածում եմ, որ նրանք անում են այն ամենը, ինչ հնարավոր է տվյալ իրադրությունում»: Նրա խոսքերով` խաղաղ բանակցությունների տեւողությունը եւ այդ գործընթացի ժամանակահատվածում զոհերի փոքրաթվությունը վկայում են ԵԱՀԿ դիրքորոշման եւ այդ կազմակերպության հանդեպ հակամարտության կողմերի վերաբերմունքի լրջության մասին: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի չափակարգի փոփոխության հնարավորությունը` Կասպշիկը ասել է. «Նախ եւ առաջ, չափակարգի փոփոխությունը կնշանակեր, որ ներկայինս չի արդարացրել իրեն: Ես կարծում եմ, որ հիմա այդ պահը չէ: Առայժմ բոլորը պնդում են` եւ նախագահները, եւ նրանք, ովքեր անմիջականորեն զբաղվում են տվյալ գործընթացով, որ դա ամենալավ եւ ամենահարմար չափակարգն է: Եվ երկրորդը` որպեսզի փոխել չափակարգը, անհրաժեշտ է գործընթացի բոլոր մասնակիցների համաձայնությունը»: Կասպշիկն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցությունների կարեւորությունը եւ ասել, որ նման դժվար եւ ցավոտ հարցերի լուծումը պահանջում է երկար ժամանակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---