Ռ.Քոչարյան. Ղարաբաղյան հակամարտությունը հազիվ թե կարգավորվի մինչեւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազիվ թե կարգավորվի մինչեւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունները: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ կողմերը հազիվ թե կարողանան համաձայնության հասնել կարգավորման սկզբունքների վերաբերյալ մինչեւ նախագահական ընտրությունները»: Իր հերթին Ժոզե Մանուել Բարրոզուն կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների լուծման որոնումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---