Պատմությունը դեռ չի տեսել Հայոց ցեղասպանության հերքման այսպիսի աննախադեպ արշավ

PanARMENIAN.Net - «Պատմությունը դեռ չի տեսել Հայոց ցեղասպանության հերքման այսպիսի աննախադեպ արշավ, ինչպիսին Թուրքիան տանում է վերջին երկու շաբաթներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, Կոնգրեսն ու ԱՄՆ ժողովուրդը չպետք է ենթարկվեն Անկարայի շանտաժին եւ սպառնալիքներին եւ պետք է քվեարկեն Հայոց ցեղասպանության մասին106-րդ բանաձեւի հարցով: «Մենք վստահ ենք, որ Ներկայացուցիչների պալատը ճիշտ ընտրություն կկատարի եւ չի դավաճանի ժողովրդավարական արժեքներին, որոնց վրա հիմնված է ԱՄՆ-ն»,- ընդգծել է Վարդանյանը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են վերանայվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---