Հայաստանի ԱԳ փոխնախարարը կմասնակցի Անկարայում կայանալիք ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների հերթական 17-րդ նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:



Հոկտեմբերի 25-ին Անկարայում մեկնարկող նիստին զեկույցով հանդես կգա ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպոլոսը, ելույթ կունենա նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նշենք, որ ՍԾՏՀ անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հունաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան, Մոլդավիան, Բուլղարիան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---