«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է շուրջ 15 միլիոն դոլար23 նոյեմբերի 2007 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, որը նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Լոս Անջելեսում, նախնական տվյալներով հավաքվել է 15 միլիոն 275 հազար դոլար: Դրամահավաքին, որի միջոցները կհատկացվեն Հայաստանի եւ ԼՂՀ գյուղական համայնքների զարգացմանը, մասնակցել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի եւ Միջին Արեւելքի հայերը: Նշենք, որ նոյեմբերի 14-16-ին Հայաստանում, նոյեմբերի 15-18 եվրոպական երկրներում եւ Արգենտինայում անցել են հեռախոսամարաթոններ, որոնց ընթացքում հավաքվել է 1 միլիոն 400 հազար եվրո եւ 250 հազար դոլար: Դրամահավաքի տեսակետից ռեկորդային է համարվում 2006 թվականը, երբ «Արցախի վերածնունդ» ծրագրի համար հավաքվեց 13, 7 մլն դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը սահմանվել է 1992 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով: Իր գործունեության 15 տարվա ընթացքում իրագործվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրեր 165 մլն դոլար արժողությամբ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը, գործադիր տնօրենն է Վահե Աղաբեկյանցը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |