Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով նախնական համաձայնությունը հնարավոր է մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները13 դեկտեմբերի 2007 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նախնական համաձայնությունը հնարավոր է մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները փետրվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Reuters-ին տված հարցազրույցում: «Ես չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են ազդել կարգավորման բանակցությունների ընթացքի վրա: Հուսով եմ, անգամ վստահ եմ, որ մինչ այդ մենք դեռ կարող ենք ընդհանուր հայտարարի գալ»,- ընդգծել է Սարգսյանը, հավելելով, որ նա նոր դեմք չէ հայաստանյան քաղաքականությունում եւ Հայաստանի կառավարությունում: «Ես երկար ժամանակ այդտեղ եմ եւ մասնակցել եմ բոլոր զարգացումներին, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող: Ես տեղյակ եմ բոլոր մանրամասներին, եւ այժմ, երբ նոր առաջարկներ են ստացվում, այդտեղ կա նաեւ իմ համաձայնությունը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են խախտել բանակցային գործընթացը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |