Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 34 դիտորդ ԵԽԽՎ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն 34 դիտորդի է հավատարմագրել Եվրախորհրդի Խորրդարանական Վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովից` փետրվարի 19-ին սպասվող նախագահական ընտրություններին հետեւելու համար:



Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի հանդիպմանը քննարկվել են անձնագրերի կնքմանը, նախընտրական հիմնադրամների եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը վերաբերող հարցերը: Պրեսկոտի խոսքերով, ընտրությունների անցկացումն ու կազմակերպումը կարգավորող իրավական հիմքը էապես բարեփոխվել է, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---