Երեւանում կբացվի Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նոր շենքը

PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 5-ին բացելու են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նոր շենքը: Հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները ներկայացնելու է նա- Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի լիարժեք պատվիրակության նոր ղեկավարին: Հանձնակատարը Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի եւ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ միասին մասնակցելու է 2008թ. փետրվարի 4-6 Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան ԵՄ նախարարական եռյակի այցելությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---