IPAP ծրագրի իրագործման ընթացքի գնահատման նպատակով Երեւան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-8-ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, միջազգային ռազմական անձնակազմի եւ ռազմավարական տնօրինության ներկայացուցիչներից` ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության տնօրինության քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկայի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ԱԳ եւ Պաշտպանության փոխնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Արա Նազարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի նպատակն է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (IPAP) եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատումը:



Այսօր ԱԳՆ-ում սկսվեցին ՀՀ եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջեւ քննարկունմները, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 8-ը:



Համագործակցության ծրագրերը վերաբերում են ՀՀ Զինված ուժերի արդիականացմանը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներին:



Գնահատման այցի արդյունքում կմշակվի զեկույց, որը կներկայացվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, այնուհետեւ կքննարկվի առաջիկայում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում:



Հաշվի առնելով Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳ Ծ-ի բազմաթիվ նպատակների իրականացումը, գնահատման այցի ընթացքում քննարկվելու է ծրագրի վերանայման եւ 2008թ. ընթացքում ադապտացված ԱԳԳԾ-ի հաստատման հնարավորությունը: Նոր ծրագրում նախանշված կլինեն Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության վերանայված նպատակներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---