Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտեւը, դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի տեղակալ Կիրիլ Անդրոսովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդեւը: Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը:



Փետրվարի 6-ին նախատեսվում են Վիկտոր Զուբկովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի ՀՀ եւ ՌԴ վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Օրվա ընթացքում ՌԴ կառավարության նախագահը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---