Րաֆֆի Հովհաննիսյան. Նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար 8 փետրվարի 2008 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Ամեն ոք` խղճի մտոք: Երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում, իսկ նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար»,- այսպես է մեկնաբանել ադրբեջանցի գործընկերների ցանկության բացակայությունը հայ խորհրդարանականների հետ հանդիպման հարցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը եւս նախապայմաններ առաջադրելու լուրջ հիմքեր ունի: «Սակայն շինիչ հաղորդակցությունը նախընտրելի է: Ուստի, եթե ադրբեջանական կողմը իրոք գտնում է, որ հայկական պատվիրակության հետ չարժէ հանդիպել, ապա ես համամիտ չեմ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահները չեն ընդունել հայ եւ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կոնֆերանսի առաջարկությունը: Միլլի մեջլիսի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովայի խոսքերով, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների որեւէ համագործակցությունն անհնարին է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |