Ռաուլ դե Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քորչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով Հայաստանում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության հիմնումը, Հանրապետության նախագահը ողջունել եւ հաջողություն է մաղթել նորանշանակ ղեկավարին: Եվրամիության հետ հարաբերությունները գնահատելով արդյունավետ, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ նշել է, որ տեսանելի են դրանք ընդլայնելու հնարավորությունները: Դեսպան դե Լուցենբերգերի խոսքով, Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ: Այդ առումով նա առանցքային է համարել նոր հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---