Վարդան Օսկանյան. Հայաստանը մշտապես զգացել է Վատիկանի աջակցությունը 5 մարտի 2008 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով կարդինալին` Օսկանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու համար` կարեւորելով այցը որպես Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների եւս մեկ վկայություն: Տարչիզիո Բերտոնեն նշեց, որ Հայաստան այցը ծրագրել էր դեռեւս անցյալ տարի, եւ երկրի համար այս պատասխանատու պահին իր այցելության նպատակն է զորակցություն հայտնել հայ ժողովրդին: Կարդինալը տեղեկացրեց, որ երեկ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ աղոթք հղել առ Աստված Հայաստանում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերահաստատման համար:Խոսելով Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների մասին` նախարար Օսկանյանն ասաց, որ Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում մշտապես զգացել է Սուրբ Աթոռի աջակցությունը, ինչի մասին են վկայում Վատիկանում Սբ. Գրիգոր Լուսավորչի արձանի կանգնեցումը եւ վերջերս նրա անունով հրապարակի բացումը: Նախարար Օսկանյանը կարեւորեց նաեւ Վենետիկի Մխիթարյան Միաբանության գործունեությունը Հայաստանի եւ Վատիկանի համագործակցության զարգացման գործում: Նախարար Օսկանյանը Կարդինալ Բերտոնեին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |