Ռոբերտ Քոչարյան. Իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն հայտարարելն անհրաժեշտություն էր 5 մարտի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն հայտարարելն անհրաժեշտություն էր, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, եթե արտակարգ դրություն չհայտարարվեր, ապա կորուստները շատ ավելի մեծ կլինեին, իսկ հետեւանքները` ավելի ծանր: Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, մարտի իրադարձությունների ամբողջական պատկերը կվերականգնվի, քանի որ իրավապահ մարմինները մեծաքանաքկ նյութեր ունեն, այդ թվում նաեւ տեսանյութեր: «Դա հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը, ինչպես նաեւ հնարավորություն կտա իրավապահ մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկել: Իրավապահ մարմինների աշխատանքների ծավալը հսկայական է անկարգությունների մասնակիցների մեծ թվի, ինչպես նաեւ լայն աշխարհագրության պատճառով: Քննչական խումբը պետք է օր ու գիշեր աշխատի կատարվածի ամբողջական պատկերը ստանալու համար: Իմ հանձնարարականով, բնակչությունն ամեն օր կտեղեկացվի կատարված աշխատանքի մասին, այդ թվում ԶԼՄ-ների միջոցով»,-նշել Ռ.Քոչարյանը: ՀՀ նախագահը անկարգությունների մասնակիցներին բաժանել է 3 խմբի: Առաջինը` կազմակերպիչները, որոնց գործողությունների արդյունքը եղան զանգվածային անկարգությունները, որ սկսվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այդ խումբը կարելի է կիսել երկու ենթախմբերի` առաջինը` մարդիկ, որոնք անկարգությունների էին հրահրում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ ենթախումբը, գիտակցելով հնարավոր հետեւանքները, փորձում էր հանգստացնել ցույցի մասնակիցներին, օրինակ, Դավիթ Շահնազարյանը: Երկրորդ խումբը դա հրազենով եւ պայթուցիկով զինված մարդիկ էին: Զոհվածների եւ վիրավորների ողջ պատասխանատվությունը կրում են նրանք, նշել է Ռ.Քոչարյանը` հավելելով, որ հարձակումներն իրավապահ մարմինների աշխատակիցների վրա կրում էին կազմակերպված բնույթ: Երրորդ խումբը հանրահավաքի այն մասնակիցներն էին, որոնք հետագայում ակտիվորեն մասնակցեցին նաեւ թալանին: Մարդկանց այդ երեք խմբերը կատարել են տարբեր ծանրության հանցագործություններ, եւ մոտեցումը նրանց հանդեպ համապատասխան մարմինների կողմից տարբեր է լինելու: Սակայն, հավելել է ՀՀ նախագահը, անարդար կլիներ, չպատժելով կազմակերպիչներին, պատժել այն մարդկանց, որոնք իրենք էլ դարձան այդ հանրահավաքի զոհերը, ովքեր չեն մասնակցել ոստիկանության հետ ընդհարումներին: Սակայն նրանք բոլորն իրենց պատիժը կստանան: Եվ առաջին հերթին, կազմակերպիչները, որոնք թույլ տվեցին, որ իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, որոնք հանրահավաքը վերածեցին ամբոխի: Պատմության ընթացքում ոչ ոքի չի հաջողվել կառավարել ամբոխը: Եվ, հավաքելով մարդկանց, նրանք պետք է պատասխանատվություն կրեին նրանց համար: Ինչպես նշեց Ռ.Քոչարյանը, հատուկ վերաբերմունք կլինի, անշուշտ, անկարգությունների զինված մասնակիցների հանդեպ: «Մենք գիտենք որտեղ որոնել նրանց, թեեւ նրանք փորձում են խուսափել արդարադատությունից եւ թաքնվել իրավապահ մարմիններից: Ցանկանում եմ հիշեցնել վարչապետի` անկարգությունների մասնակիցներին ուղղված կոչը` կամավոր դիմել իրավապահ մարմիններին, ինչը թույլ կտա վերականգնել իրադարձությունների ամբողջական պատկերը եւ պատժել մեղավորներին», ասել է ՀՀ նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |