Միքայել Հարությունյանը Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին ծանոթացրել է երկրի ներքաղաքական զարգացումների հետ 7 մարտի 2008 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսապնությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երեւանն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար եւ իր ներածական խոսքում մանրամասնորեն անդրադարձավ խնդրո առարկա թեմաներին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հնչող տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմել ներքին եւ արտաքին մարտահրավերների լրջության աստիճանի մասին` արձանագրելով, որ դրանք կանխելու, իրավիճակը վերահսկելու եւ երկրում, ինչպես նաեւ սահմանագծում կայունությունն ապահովելու ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք քայլեր: Պաշտպանության նախարարը կայունության շուտափույթ հաստատումը հիմնավորեց նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ապահովման կարեւորության տեսանկյունից: Ռազմական կցորդները շնորհակալություն հայտնեցին նախարարի սպառիչ փաստարկների համար եւ հաստատեցին, որ տեղեկատվությունը լիովին արտացոլում է այն իրավիճակը, որի վերաբերյալ իրենք արդեն իսկ իրազեկված էին: Նկատենք, որ նման տեսակետ ունեին նաեւ ականատեսները: Հնչեցին հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին հայտարարված Արտակարգ դրության ժամկետների հնարավոր փոփոխմանը, հասարակական կարգի պահպանությունում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումների` նման պայմաններում գործելու հատուկ պատրաստվածությանը: Ռազմական դիվանագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, եւ կյանքը երկրում կընթանա իր բնականոն հունով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |