Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եւ ոչ թե Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եւ ոչ թե Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը նա վաղուց արդեն իրականացրել է, հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այսօր ընդդիմադիր կողմերից շատերը չեն ճանաչում Ղարաբաղը, հեգնանքով նշելով, որ անգամ Հայաստանն ինքը չի ճանաչում այն: Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ-ն, ես վստահ եմ, որ կողմնակիցներ անպայման կգտնվեն»,- ասել է Մելիքյանը «Կոսովոյի նախադեպ: Կիրառելի՞ է այն Արցախի համար» սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումից հետո արժէ անցնել Ղարաբաղի սահմանների ճշգրտմանը վերաբերող բանակցություններին:



«Մեր հիմնական խնդիրներն սկսվել են այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ էր տարածքային սակարկություններ անել: Սակայն մենք չենք կարող Ադրբեջանին որեւէ տարածք հանձնել, որոնք պատկանում են Ղարաբաղին ըստ օրենքի»,- ասել է Մելիքյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ի առաջ չի կարող տարածքային սակարկության խնդիր կանգնած լինել` հաշվի առնելով Ադրբեջանից 500 հազար հայ գաղթականներին:



«Այդ մարդիկ պետք է ապրեն այն տարածքներում, որոնք գտնվում են ԼՂՀ իրավական վերահսկողության տակ: Ղարաբաղը պետք է նրանց քաղաքացիություն տա, այդպիսով, նրանք` որպես քաղաքացիներ, կապված կլինեն հանրապետության հետ, իսկ հողը` որպես սեփականություն, կապված կլինի մարդկանց հետ»,- ասել է Մելիքյանը: Նրա խոսքերով, Կոսովոն, միջազգային իրավունքի տեսանկյունից, Հայաստանին իր քայլերն ամրապնդելու հնարավորություն կտա:



«Այդպիսով, մենք մեր կողմից կփակենք այդ հարցը` իրավական տեսանկյունից: Թող մյուսները մտածեն` ինչ անել: Վերջիվերջո, արդեն 20 տարի է մենք մեզ համար չենք կարողանում որոշել. Ղարաբաղը անկախ պետություն է, թե` Հայաստանի մաս»,- ընդգծել է Մելիքյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---