Հայաստանի վարչապետ. Ես երբեք դեմ չեմ եղել քաղաքական երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել քաղաքական երկխոսությանը: «Սակայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի պնդել թե նախագահական ընտրությունների ժամանակ իր օգտին է քվեարկել բնակչության 65 տոկոսը, չհարգի Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ բանդիտ անվանի, ապա ոչ մի երկխոսության մասին խոսք լինել չի կարող: Նա պետք է փոխի իր դիրքորոշումը, այդ դեպքում ես կփոխեմ նաեւ իմը»,-հայտարարել է Ս.Սարգսյանը` պատասխանելով Հայաստանի բնակչության հարցերին:



Ինչ վերաբերում է նրան, որ ղեկավար կառույցների որոշ ներկայացուցիչներ սատարեցին ընդդիմությանը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ներքաշվել է քաղաքականության մեջ: «Նա իմ մարտական ընկերն է, ես մարտնչել եմ նրա կնոջ հետ միասին, սակայն ես երբեք չեմ փորձել ներքաշել նրան քաղաքական գործընթացների մեջ: Եվ այնուամենայնիվ Մանվել Գրիգորյանն ինքը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ եւ փորձեց չենթարկվել գերագույն հրամանատարին: Հարկավոր է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---