Փիթեր Սեմնեբին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին: Ինչպես հաղորդել են Լ.Տեր-Պետրոսյանի շտաբում, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ Փիթեր Սեմնեբիի քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը:
 Ուշագրավ
---