Միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել պաշտպանության փոխնախարարի ճակատագիրը22 մարտի 2008 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը կորոշի Հայաստանի գերագույն հրամանատարը, շաբաթ օրը Երեւանում լարգրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Մանվել Գրիգորյանն արձակուրդի մեջ է մինչեւ ապրիլի 1-ը, եւ նրա վերադառնալուն պես Հայաստանի նախագահը որոշում կկայացնի, քանի որ ըստ Սահմանադրության, միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել նման հարցեր, մասնավորապես, պաշտոնում նշանակելը կամ ազատելը, ինչպես նաեւ զինվորական կոչումներ շնորհելու հարցը»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ավելի վաղ Սերժ Սարգսյանն ափսոսանք էր հայտնել, որ «Մանվել Գրիգորյանը փորձեց ներքաշվել քաղաքականության մեջ` չենթարկվել Հայաստանի գերագույն հրամանատարին»: Փետրվարի 21-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ընդդիմությանն են միացել պաշտպանության երկու փոխնախարարները, այդ թվում նաեւ Մանվել Գրիգորյանը, որը գլխավորում է «Երկրապահ» կազմակերպությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |