ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՈՉԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի «525» թերթը, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի նախկին հյուպատոս Աբաս Աբդուլան: Հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին ասելէ նաեւ տնտեսական համագործակցության հայ-թուրքական հանձնաժողովի համանախագահ Քայան Սոյաքը: Ադրբեջանական մամուլում հրապարակված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել, իսկ Ադրբեջանն իր հերթին կարող է միանալ եւ արագացնել այդ գործընթացը: Քայան Սոյաքը ընդգծել է առեւտրային կապերի մեծ դերը: Նա ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրային գործընկերների թվին կարող են դասվել Իրանն ու Վրաստանը: Գործընկերների միջեւ ավելի լավ փոխըմբռնման նպատակով Քայան Սոյաքն առաջարկում է ստեղծել Փոխադարձ կապերի զարգացման խորհուրդ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---