Եվրաինտեգրման հեռանկարը հրաշալի հնարավորություն է իրականացնելու համար անհրաժեշտ բարեփոխումները

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ» թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական

կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկման մասնակիցները: Հրավիրված էին Ազգային ժողովի պատգամավորներ, օտարերկրյա դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-վերլուծաՎաններ, անկախ հետազոտողներ եւ զանգվածային տեղեկատվության միջոցների աշխատակիցներ:



Հայաստանի` եվրաինտեգրման առաջնային միջոցառումներից ածանցվող խնդիրների շուրջ էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանի նկատառումները: Բանախոսի պարզաբանմամբ` եվրաինտեգրման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, պետական կառավարման

համակարգի Վարեփոխումների եւ աղքատության նվազեցման ոլորտներում արագ առաջընթաց ապահովելու գործոններով, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանային սերտաճման, ֆինանսատնտեսական աջակցության ու քաղաքակրթական արժեքային համակարգին մաս կազմելու

ակնկալիքներով: «Եվրաինտեգրման հեռանկարը, մասնավորաբար «Եվրոպական հարեւանության» ծրագրում մեր մասնակցությունը հրաշալի հնարավորություն է իրականացնելու համար որակական, համակարգային այն բարեփոխումները, որոնք նախատեսված են նորընտիր նախագահի եւ կառավարության ծրագրերում»,- նշեց

Աշոտյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---