Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Ստրասբուրգում23 ապրիլի 2008 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նոր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ կայանալու է մայիսի 7-ին Ստրասբուրգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու:Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովը նշել էր, որ «չի կարծում, որ Հայաստանում նոր արտգործնախարարի նշանակումով ստիպված կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյից սկսել»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարար 2008 թվականի ապրիլի 14-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |