Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը: Երթին մասնակցել են հազարավոր երիտասարդներ, այրվող ջահերով եւ այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ազատության հրապարակից ուղղվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավանդաբար, երթի մեկնարկից առաջ Ազատության հրապարակում այրվեց Թուրքիայի դրոշը: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել բոլորին, ով չի կարողացել մասնակցել երթին, 21:00-ին մեկական մոմ վառել իրենց լուսամուտագոգերին: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը անց է կացվում 2000 թվականից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---