Ս.Սարգսյան. Հայոց ցեղասպանությունը համընդհանուր նշանակություն ունի եւ պետք է համամարդկային արձագանք

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով է դիմել ժողովրդին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի ուղերձում , մասնավորապես, ասվում է.«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից: Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշա֊կու֊թային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հա֊զա֊րա֊մ֊յակներ շարունակ:



Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է: Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութա֊ջա֊նությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապա֊գա չունի. հատկապես` այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին:



Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ: Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանա֊կու֊թյուն եւ հնչեղություն. ուրեմն եւ` պետք է ստանա համամարդկային արձագանք: Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ: Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնա֊կանոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախա֊պայ֊մա֊նի:



Սիրելի հայրենակիցներ,



Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել: Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրա֊պա֊րակ֊մանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայման֊նե֊րում:



Այսօր` ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գի֊տակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը: Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա` փարված իր պետությանը, որ մեր ժողովրդի ան֊վտանգության գրավականն է»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---