Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության սգո միջոցառումներին մասնակցել են նաեւ Հայաստանում տեղակայված ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու սահմանապահները: Ինչպես հաղորդել է 102-րդ ռազմակայանի հրամանատար, գեռներալ-մայոր Ալեքսանդր Պերյազեւը, «այսօր զինծառայողները եւ ռուս սահմանապահները Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ միասին մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված սգո միջոցառումներին»: Երեւանում եւ Գյումրիում, որտեղ տեղակայված են ՌԴ 102-րդ ռազմակայանի մասերը, ռուսաստանցիները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձաններին եւ հավերժ կրակին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի 23 երկրներ, ԱՄՆ-ի 40 նահանգներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը: Հունաստանն ու Ֆրանսիան համապատասխան օրենքներ են ընդունել: 1915թ. Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՌԴ Պետդուման:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---