ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին 7 հուլիսի 2008 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու համանախագահների վերջին այցելության ժամանակ տեղի ունեցած բանակցությունները հիմնված են «մադրիդյան առաջարկների» վրա, որոնք հակամարտության կողմերին էին ներկայացվել 2007թ. նոյեմբերին: «Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց այդ առաջարկների հիման վրա: Հայաստանը բազմիցս է պատրաստակամություն հայտնել շարունակել բանակցությունները միջնորդների ներկայացված սկզբունքների հիման վրա»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ, ի վերջո, Ադրբեջանը եւս հաստատեց իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները «մադրիդյան առաջարկների» հիման վրա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |