ՀՀ ԱԳՆ. Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով 8 օգոստոսի 2008 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում, որն ստացել է PanARMENIAN.Net ը:Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն, հետեւում են զարգացումներին` մշտական կապի մեջ լինելով Վրաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ: «Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան: Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է + 99532.964286, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարն է` + 995.222.31515»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |