ՍԱԴԱՐԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽԹԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՎՍՏԱՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Սադարակի հանդիպումը կխթանի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը օգոստոսի 14-ին սահմանամերձ Սադարակ բնակավայրում կայացած հանդիպման ավարտին` միաժամանակ նշելով, որ նման հանդիպումներն անհրաժեշտ են եւ օգտակար: «Մենք երկուսս էլ հասկանում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը»,- հայտարարել է Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` դա առավել եւս կարեւոր է, քանի որ միջնորդների հավաստմամբ. «եթե նախագահները պայմանավորվեն, ապա ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար միջազգային հանրությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսների ողջ փաթեթը` քաղաքական եւ նյութական»: Ինչպես իր հերթին նշել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, կողմերը քննարկել են շատ տարբերակներ եւ դիրքորոշումներ, վերլուծել նախկին հանդիպումները, հանգել այն կարծիքի, որ բանակցային ներուժը, այդ թվում նաեւ նախագահների անմիջական հանդիպումների համար, սպառված չէ: «Մեզ անհրաժեշտ է պահպանել զինադադարի ռեժիմը, շարունակել խաղաղ բանակցությունները, խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, այլ հնարավորություններ օգտագործել հիմնախնդրի լուծման համար»,- ասել է Ալիեւը: Նրա կարծիքով, այդ հանդիպումը մեկ անգամ եւս ապացուցում է , որ երկու երկրների նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հետ մեկտեղ կարող են շարունակել բանակցությունների չափանիշները եւ հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ալիեւը տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը հնարավոր է կկայանա հոկտեմբերին Քիշնեւում ԱՊՀ հերթական գագաթաժողովի շրջանակներում:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ին պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---