Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ-պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները 2 սեպտեմբերի 2008 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան ժամանեցին ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների պատվիրակությունները` Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ժադոբինի, Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղար Կաիրբեկ Սուլեյմենովի, Ղրղստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իսմայիլ Իսակովի, տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ամիրկուլ Ազիմովի եւ Ուզբեկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շուկուրլո Մախմուդակուլովի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունում:ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարները Երեւանում կունենան երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն անվտանգության ոլորտում համագործակցության խնդիրները:Սեպտեմբերի 3-ին նշանակված ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք բազմակողմ համաձայնագրեր տվյալ ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նշենք, որ սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը անցնում է Հայաստանին: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |