Հայոց ցեղասպանության խնդիրը որդի նման ներսից ուտում է Թուրքիային

PanARMENIAN.Net - Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, Հայոց ցեղասպանության հարցը չի մղվի ետին պլան: Հարաբերությունները կարգավորելու փորձերը բնական են, հատկապես, եթե խոսքը գնում է հարեւան երկրի հետ հարաբերությունների մասին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ոչ մի քայլ, ոչ մի արարք չի կարող երկրորդ պլան մղել ազգի հիշողությունը: Դա բացառված է»,-նշել է Հ.Դեմոյանը: Նրա խոսքերով, «այժմյան Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ այդ երկրում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, կապված թուրք ժողովրդի պատմության վերանայման հետ»:



«Թուրք հասարակության համար, որտեղ շատ են բաժանարար գծերը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերածվել է մի գործիքի, այդ հարցը որդի նման ներսից ուտում է Թուրքիային»,-ընդգծել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը եւ հավելել է, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցը այսօր Անկարան օգտագործում է «դիվիդենտներ հավաքելու» համար:



«Եթե այդ հանձնաժողովն իրոք ստեղծվի, ապա նրա աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ այն գիտնականները, որոնք այսօր հետապնդվում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին իրենց տեսակետի համար»,-նշել է Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---