Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի շրջանակներում

PanARMENIAN.Net - «Դեռեւս օգոստոսի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպմանը քննարկվեց Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման հնարավորությունը Նյու Յորքում, որտեղ 2008թ. սեպտեմբերի 16-ին բացվում է ՄԱԿ-ի ԳՎ 63-րդ նստաշրջանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նա հաղորդեց նաեւ, որ Էդվարդ Նալբանդյանը կուղեկցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Ս.Սարգսյանը ելույթ կունենա ԳՎ նստաշրջանում:



Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հաղորդել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---