ՀՀ ԱԺ խոսնակ. Չեխիան կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում

PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-չեխական հարաբերություններին` ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չեխիան, որը նախագահելու է ԵՄ-ում, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում»,- Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի Պառլամենտի խոսնակը նկատել է, որ չեխական Սենատի նախագահի տվյալ այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում եւ կնպաստի, մասնավորապես, միջպառլամենտական կապերի ամրապնդմանը: Պրժեմիսլ Սոբոտկան իր հերթին հաստատել է Հայաստանի ԱԺ խոսնակին ուղղված Չեխիա այցելելու հրավերը, եւ հաղորդել, որ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Չեխիայի Սենատում կհարգեն ողբերգական իրադարձության զոհերի հիշատակը:



Չեխիան ԵՄ-ում նախագահելու է 2009թ. հունվարից հունիս ամիսներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---