Արա Պապյան. Ինչպե՞ս կարելի է Հայաստանի անվտանգությունը հանձնել Թուրքիայի ձեռքը16 սեպտեմբերի 2008 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան կայունության պլատֆորմը դժվար թե իրագործվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ առաջարկվել էր 3+3+2 ( Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԱՄՆ եւ ԵՄ ) պլանը, բայց այն չաշխատեց: «Այժմ նույնն է կատարվելու: Ես առհասարակ չեմ հասկանում, ինչպես կարելի է Հայաստանի անվտանգությունը հանձնել Թուրքիայի ձեռքը: Արդյո՞ք ինչ-որ մեկը կարծում է, որ մեկ ֆուտբոլային հանդիպումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Դա, առնվազն, միամտություն է: Թուրքիան այժմ ձգտում է տարածաշրջանային գերակայության, բայց ուժեղ Թուրքիան պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԱՄՆ-ին: Այդ իսկ պատճառով նրանք չեն շտապում սատարել այդ նախաձեռնությանը»,- նշել է Պապյանը: Դրա հետ մեկտեղ հայ պատմաբանն ընդգծել է, որ Թուրքիան, պնդելով Հայոց ցեղասպանության հարցով պատմագետների կոմիտեի ստեղծման վրա, բավական նենգ քաղաքականություն է վարում: «Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ժխտման հարցը Թուրքիայի պատմության ամոթալի էջերից է, եւ մինչեւ որ նա չճանաչի ցեղասպանությունը, ոչ մի հարաբերություններ չեն կարող լինել: Մենք պետք է ցանկացած հարցում խուսափենք Հայաստանի գործերին Թուրքիայի միջամտությունից»,- ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |