Արա Աբրահամյան. ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պատշաճ կերպով առաջ չեն մղում Հայաստանի շահերը17 հոկտեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն այսօր պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ եւ անել դա ոչ այլ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի, հաշվին»,-այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններին, Արա Աբրահամյանը նշել է, որ այսօր այս կազմակերպությունները պատշաճ կերպով լոբբինգի չեն ենթարկում Հայաստանի շահերը: «Այս առումով ես շատ եմ կարեւորում արդեն ստեղծված ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ հուսով եմ, որ այն կկազմակերպի սեմինարներ եւ տարբեր միջոցառումներ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման նպատակով»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայերի համաշխարհային կոնգրեսիը հանդես են եկել առաջարկությամբ` դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: «Հանրապետության նախագահն արդեն իսկ հանձնարարել է ՀՀ ԱԳՆ-ին ուսումնասիրել այս հարցը: Այնպես որ հարցն այժմ քննարկման փուլում է»,-ասել է լրագրողներին Արա Աբրահամյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |