Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման դեպքում գերադասելի կլիներ, որպեսզի դա բազմազգ հավաքակազմ լիներ

PanARMENIAN.Net - Եթե պաշտոնական Երեւանն ու Բաքուն որեւէ պայմանավորվածության հանգեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ, ապա այդ մասին հայտնի կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ հասարակություններին: Հայաստանը մշտական հաղորդակցության մեջ է գտնվում ԼՂՀ ղեկավարության հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:



Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում խաղաղապահական ուժերի տեղակայման հնարավորության մասին խոսելիս ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդ մասին դեռեւս վաղ է խոսելը, բայց անհրաժեշտության դեպքում ավելի լավ կլիներ, եթե խաղաղապահական հավաքակազմը բազմազգ լիներ: «Ցանկալի կլիներ, որպեսզի այնտեղ գտնվեր ոչ թե մեկ, այլ մի քանի երկրների խաղաղապահական հավաքակազմ, դրանով իսկ կապահովվի միջազգային ներկայությունը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---