Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնում է Բալթիայի երկրներ17 նոյեմբերի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցերով կմեկնի Բալթյան երկրներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նոյեմբերի 17-19-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Լիտվա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի, արտգործնախարար Պետրաս Վայտեկունասի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը կայցելի նաեւ Լիտվայի պետական համալսարան:Նոյեմբերի 19-20-ը տեղի կունենա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լատվիա: Այցի շրջանակում նախարար Նալբանդյանը կհանդիպի, ինչպես նաեւ համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգա Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեքստինսի հետ: Նախատեսվում է ԱԳ նախարարի հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի եւ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Էրիկս Զունդայի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Էստոնիա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի Էստոնիայի Հանրապետության նախագահ Թումաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի եւ ԱԳ նախարար Ուրմաս Պայետի հետ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |