Մեթյու Բրայզա. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամադրվածությունը Ղարաբաղի հարցում փոխվել է դեպի լավը17 նոյեմբերի 2008 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կարելի է շատ արդյունավետ համարել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք, անշուշտ, շատ կցանկանայինք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլ մտնեն, սակայն մինչ այդ դեռեւս շատ կա: Սակայն հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային իրավունքի հիման վրա Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված հռչակագիրը մեզ որոշ հույս է տալիս: Ես կասեի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամադրվածությունը Ղարաբաղի հարցում փոխվել է դեպի լավը: Մայնդորֆի հռչակագիրը համանախագահների համար դարձել է հակամարտության կարգավորման մեխանիզմ»,-ասել է Բրայզան: Նա նաեւ հավելել է, որ Չափազանց կարեւոր է, որպեսզի կողմերից ոչ մեկը քայլեր չանի, որոնք կարող են խանգարել խաղաղ երկխոսությանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ներում ամերիկացի համանախագահի խոսքերի հերթական խեղաթյուրմանը, ապա Մեթյու Բրայզան խորհուրդ է տվել այցելել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան կայք, որտեղ զետեղված է նրա հարցազրույցի ձայնագրությունը: «Այնտեղ պարզ կդառնա, թե ինչ եւ ում եմ ես ասել»,-ընդգծել է դիվանագետը: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |