Հայաստանն ու Հունգարիան պայմանագիր կկնքեն երկկողմ համագործակցության մասին

PanARMENIAN.Net - «Ինչպես Հունգարիան, այնպես էլ Եվրամիության բոլոր երկրները հասկանում են, որ Կովկասը չափազանց կարեւոր տարածաշրջան է եւ անմիջապես սահմանակցում է ԵՄ երկրներին: Մենք գտնում ենք, որ լուրջ ներուժ կա տարբեր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»,- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գյոնցը: Ինչպես հաղորդել է Էդվարդ Նալբանդյանը, Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան փաստաթղթեր պատրաստել երկկողմ համագործակցության մասին պայմանագիր կնքելու համար, որը, նրա խոսքերով, հիմք կծառայի Երեւանի եւ Բուդապեշտի միջեւ համագործակցության զարգացման համար:



Նա նաեւ հավելել է, որ հանդիպման շրջանակներում փաստաթուղթ է ստորագրվել, որի համաձայն հանդիպումներ կկայանան Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարների միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---