Երեւանը Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման վերաբերյալ առաջարկ չի ստացել17 նոյեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Ստամբուլում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին առաջարկ մենք չենք ստացել»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը նման առաջարկ չի ստացել «մենք չենք տեղեկացվել նման նախաձեռնության մասին»: Օրերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Ղըլիչը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ Թուրքիայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Ավելի վաղ թուրքական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու նախաձենությամբ: Իր մտադրության մասին թուրք նախագահը հայտարարել էր Իլհամ Ալիեւի Անկարա կատարած այցի ժամանակ, որը տվել էր իր համաձայնությունը: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրաք Օզուգերգինը հայտարարել էր, թե Անկարան մտադիր չէ նման հանդիպում կազմակերպել: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Անշուշտ, մենք կողջունենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այցերը: Սակայն այս պահի դրությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ծրագրեր չկան»,-նշել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |