ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ դրանց համարժեք փոխարինում գտնվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անվտանգ կյանքի իրավունք եւ երաշխիքներ ունենա: Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Այժմ այդ անվտանգությունն երաշխավորում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Սակայն Բաքուն սպառնում է այդ անվտանգությանը եւ Ղարաբաղի ժողովրդի համար դեռեւս չկան միջազգային երաշխիքներ»,-ասել է Ֆասիեն:



Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ընդգծել է, որ Մայնդորֆի հռչակագրում ասվում է ոչ թե զինաթափման, այլ անվտանգության երաշխիքների մասին` ռազմական եւ տնտեսական առումով:



Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, որոնց շուրջ ընթանում է վեճը, կազմում են ԼՂ անվտանգության գոտին: «Եթե մենք համարժեք փոխարինում գտնենք, ապա այն ժամանակ հնարավոր կլինի խոսել տարածքների փոխանցման մասին»,-ասել է Մերզլյակովը:



ԼՂՀ անվտանգության գոտին ներառոմ է Աղդամի, Ֆիզուլիի, Քելբաջարի, Զանգելանի, Ջաբրահիլի, Լաչինի եւ Կուբաթլիի շրջանները:



Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---