Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում չի լինի

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայումս հրադադարի ռեժիմում են գտնվում: Սակայն դա պայմանագիր չէ, եւ այդ համաձայնագիրը բավարար չէ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները միանգամից խաղաղության տրամադրվեն: Ճիշտ է, դա չի նշանակում, թե Մայնդորֆի հռչակագիրը ոչինչ չփոխեց»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն` հավելելով, որ հակամարտության բոլոր կողմերն ու միջնորդները գտնվում են խնդրի խաղաղ լուծման առաջին փուլում:



Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, հարկավոր է որոշել, թե որ սահմանների մասին պետք է խոսք գնա Ղարաբաղի կարգավիճակի հաստատման դեպքում: «Կան ԼՂԻՄ, ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի, եւ վերջապես, այժմյան սահմանները: Մենք պետք է ելնենք իրողությունից»,-ասել է Մերզլյակովը: Նա նաեւ նշել է, որ ոչ ոք չի ակնկալում, թե հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: «Մինսկի խումբն աշխատում է կարգավորման ուղղությամբ 1992թ. ի վեր: Որոշակի համաձայնության գալու հնարավորություններ են եղել 1997, 1998,2001թթ. 2005թ. ի վեր մենք սահմանեցինք հիմնարար սկզբունքները, սակայն սա շատ տեւական գործընթաց է: Սկզբունքների առկայությունը դեռեւս չի նշանակում խաղաղ պայմանագրի մշակում, դրա համար տարներ կպահանջվեն»,-ասել է Մերզլյակովը:



Նա հաղորդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոտակա հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում դեկտեմբերի 4-ին ԱԳՆԽ տարեկան գագաթնաժողովի շրջանակներում: «Մենք կաշխատենք նաեւ երկու նախագահների հանդիպման նախապատրաստման վրա, սակայն թե դա երբ կլինի, համանախագահները չգիտեն»,-նշել է ռուս դիվանագետը` հավելելով, որ բանակցային գործընթացում կարող են ոչ ցանկալի պահեր առաջանալ, որ կարող են խոչընդոտել բանակցություններին, ինչից հարկավոր է խուսափել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---