Վլադիմիր Զախարով. Այն, որ Ղարաբաղը չի մասնակցել Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը, վրդովեցնում է17 նոյեմբերի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը պետք է լիներ ավելի ծանրակշիռ ու մտածված: Հռչակագրում մշուշոտ տեղեր շատ կան, որոնք ղարաբաղյան գործընթացն այլ հունով են տանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «Մի կողմից, թվում է, թե հռչակագրի ստորագրումը Մոսկվայում դրական քայլ է, որը կարող է նոր էջ բացել բանակցային գործընթացում, սակայն անձամբ ինձ թվում է, որ այն ներկայիս գործընթացի շարունակությունն է»,-նշել է Վ.Զախարովը: Նրա խոսքերով, զարմանք եւ վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ Ղարաբաղը չի մասնակցել Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը: «Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է եւ նրան պետք է այդ կերպ վերաբերվել: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ դիմակայությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէ, այլ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ է»,-ընդգծել է Վ.Զախարովը եւ հավելել, որ այսօր իրատեսակն չէ նշել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ժամկետները: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին` միջազգային իրավունքի եւ սկզբունքների ու դրանց շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |