Երեւանում ընթանում են քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունները ղարաբաղյան խնդրի շուրջ

PanARMENIAN.Net - Հանդիպումները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ մշտական են լինելու: Այդ մասին Երեւանում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք առաջին անգամ ենք հանդիպում այս ձեւաչափով` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հետագայում այս ձեւաչափը կպահպանվի պետության առջեւ կանգնած կարեւոր խնդիրների քննարկման համար: Հասարակության համար նման հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս լսել միմյանց եւ ըստ հնարավորության միասնական դիրքորոշում ձեւավորել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ նման հանդիպումները երբեմն կարող են արտագնա լինել:



Պետության նախագահն ընդգծել է, որ հանդիպումները կանցկացվեն փակ ձեւաչափով: Նրա կարծիքով, այս ձեւաչափը հնարավորություն կտա ազատ արտահայտել իրենց տեսակետները: «Ինչ վերաբերում է փակ ձեւաչափին, ապա դա նշանակում է, որ մենք կարող ենք մեկնաբանել քննարկման ընթացքը, անմիջական հղումներ չանելով նրանց, ով բարձրաձայնեց այս կամ այն տեսակետը»,-նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---