Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում27 նոյեմբերի 2008 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոսկովյան հռչակագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կողմից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք համոզված ենք, որ այս փաստաթղթի ստորագրումը լավ հիմք է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը շարունակելու համար եւ ցանկանում եմ նշել, որ Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է` բանակցությունները պետք է շարունակվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»,-հայտարարել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ հուսով է, որ այն կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ավարտին ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների ու այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի եւ որոշումների հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |