Սամվել Կարապետյան. Հայկական եւ պարսկական հուշարձանների յուրացումը Ադրբեջանի համար նորմա է դարձել14 հունվարի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղին հարող ազատագրված տարածքներում միայն Աղդամի մզկիթը եւ մի քանի իսլամական դամբարաններ հանդիսանում են ադրբեջանական հուշարձաններ, իսկ այդ դամբարանների հեղինակներն ու ճարտարապետները ծագումով հայեր են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը: Պատմաբանի խոսքերով, Գանձակի մզկիթը, որը կառուցվել է Շահ Աբասի օրոք` 1620թ., եւ Շուշիի 18-րդ դարի մզկիթը պարսկական ճարտարապետության հուշարձաններ են: «Բայց ադրբեջանական կողմի համար արդեն նորմա է դարձել ոչ միայն հայկական հուշարձանների, այլեւ պարսկական մզկիթների սեփականացումը: Բաքուն համոզված է, որ եթե այդ հուշարձանները մուսուլմանական են, ապա, համապատասխանաբար, պատկանում են Ադրբեջանին»,- հայտնել է Կարապետյանը` ավելացնելով, որ պարսկական կողմը խիստ վրդովված է Ադրբեջանի կողմից իր հուշարձանների նման սեփականացմամբ:Ինչպես հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը, ԹՅՈՒՐՔՍՈՅ-ը (1993թ. Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի կողմից ստեղծված միջազգային կազմակերպություն` Անկարայում գտնվող գլխավոր գրասենյակով) պատրաստում է Լեռնային Ղարաբաղի պատմական եւ մշակութային հուշարձանների ցուցակը, որպեսզի այն ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՈ-յում: «Մենք ջանքեր ենք գործադրելու Ղարաբաղի թյուրքական մշակույթի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ ընդգրկելու համար»,- ասել է կազմակերպության փոխտնօրեն Ֆիրաթ Փուրթաշը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |