Հայաստանն ամեն ինչ կանի Եվրամիության հետ պայմանավորվածությունների իրականացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության կողմից Հայաստանին «Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար եւ շեշտել, որ մեր երկիրն անելու է իրենից կախված հնարավորը` մյուս պայմանավորվածություններն օր առաջ իրողություն դարձնելու համար: Սերժ Սարգսյանը եւ տիկին Ֆեռերո-Վալդները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցային հնարավորությունների ավելացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային ու ներհայաստանյան զարգացումներին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---